Ուիլ Սմիթի դուստրը և Ավրիլ Լավինը միասին երգ են ձայնագրել

Ուիլոու Սմիթը YouTube-ի իր ալիքում տեղադրել է երգի տեսահոլովակ՝ ձայնագրված Ավրիլ Լավինի և Թրևիս Բարքերի հետ, այս մասին հաղորդում է NME-ն:

Երգը կոչվում է «Grow»: Կոմպոզիցիայի թեման անձնական աճն է, և այն զվարճալի կերպով ներկայացվում է տեսանյութում:

Երգը տեղ է գտել Ուիլոու Սմիթի «Lately I feel everything» ալբոմում, որը թողարկվել է հուլիսին:

Երկրպագուների ճնշող մեծամասնությանը դուր է եղել նոր տեսահոլովակը: