Աստղագուշակ հոկտեմբերի 22-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բաների մասին պիտի մտածեք: Ո՛չ լավ գաղափարները, ո՛չ բարդ հարցերին պատասխանները այսօր մակերեսին դրված չեն լինի. դրանց հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Լավ է հույս դնեք ինտուիցիայի վրա, այլ ոչ թե լսեք կողքից խորհուրդները: Այսօր շատերին կթվա, որ ձեզանից շատ բան գիտեն ու ավելի հստակ տեղեկատվության են տիրապետում: Բայց նման մարդիկ հաճախ մոլորության մեջ կլինեն, ցանկալին իրականության տեղ կընդունեն:

Օրվա առաջին կեսը նվիրված կլինի բարդ գործերին, իսկ ահա երկրորդը հանգստանալու, ընկերների շրջանում հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կտա: Չեն հիասթափեցնի նաև ռոմանտիկ ժամադրությունները: Հավանական են անակնկալներ, որոնք տրամադրություն կբարձրացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պատրաստ եղեք զբաղվել ուրիշների գործերով: Պայմաններն այնպիսին կլինեն, որ առանց ձեզ շրջապատողները գլուխ չեն հանի սեփական գործերից: Օգնություն պետք կգա նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ցանկացած դժվարություն կարողանում էին ինքնուրույն հաղթահարել: Դա կարող է ազդել ձեր ծրագրերի վրա. չի բացառվում ստիպված լինեք ինչ-որ բան հետաձգել: Բայց դուք չեք վշտանա ու չեք բարկանա, քանի որ գիտեք՝ այսպես թե այնպես հասնելու եք ձեր ուզածին:

Մտերիմների հետ հարաբերությունները ավելի ջերմ ու վստահելի կդառնան: Դուք հստակ կիմանաք, որ ձեզանից ոչինչ չեն թաքցնում, այդ իսկ պատճառով ձեզ վստահ կզգաք, չեք կասկածի ընդունված որոշումների ճշմարտացիության վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Անհանգստանալու կարիք չկա. օրը հաջող կդասավորվի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Կարող եք կենտրոնացվածություն, մանրուքներին ուշադրություն պահանջող բարդ գործեր ստանձնել, որոնցից հրաշալի գլուխ կհանեք: Լավ կանցնեն աշխատանքային հարցերի քննարկումները: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, ինչ-որ մեկն էլ կուզենա օգնել ձեզ դրանց իրագործման հարցում:

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով, որոնք մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պնդեք ձերը: Այսօր կարող եք տարահամոզել նույնիսկ ամենահամառներին, ձեր կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին, ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը: Կհաջողվի հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել: Բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացի լինելը:

Հեշտությամբ կպայմանավորվեք ոչ միայն գործընկերների, այլև մտերիմների հետ: Նրանք, ովքեր նախկինում ինչ-որ բանում համաձայն չէին ձեզ հետ, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը: Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կառուցելու համար: Հաճախ ձեզ կհաջողվի հստակ կանխատեսել, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող եք հասնել անհնարինին: Այսօր դուք այնպիսի նպատակասլացություն կդրսևորեք, որ կկարողանաք ձեր ճանապարհից հեռացնել խոչընդոտները: Հազիվ թե ինչ-որ մեկը փորձի խանգարել ձեզ: Եթե նման համարձակներ գտնվեն, ապա շուտով կզղջան դրա համար: Դուք ոչ միայն կհասնեք սեփական նպատակներին, այլև շատ հարցերում կօգնեք ընկերներին ու հին համախոհներին: Ձեր աջակցության շնորհիվ հրաշալի գաղափարներ կյանքի կկոչվեն:

Հաջող կանցնեն ուղևորությունները: Եթե այսօր ոչ մեծ ուղևորության մեկնեք մտերիմ մարդու հետ միասին, դա օգուտ կտա ձեր հարաբերություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է աշխատանքի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը քննարկելու համար: Ձեզ կլսեն, և դա արդարացված կլինի, քանի որ այսօր կնկատեք այն, ինչին ուրիշներն ուշադրություն չեն դարձրել: Շրջապատողների համար պարզ կդառնա, որ ունակ եք ոչ միայն հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով, այլև ղեկավարել ուրիշներին: Շուտով ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դուք կկարողանաք ընկերանալ այն մարդկանց հետ, որոնց հետ միասին աշխատում եք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ավելորդ բաներ մի խոսեք: Օրը հարմար չէ բացի մտերիմներից ինչ-որ մեկի հետ անկեղծանալու, ապագայի ծրագրերով կիսվելու և լուրջ հարցերը քննարկելու համար: Վեճերից էլ արժե խուսափել, հատկապես՝ աշխատավայրում: Դրանք օգուտ չեն տա, իսկ ահա ժամանակ շատ կխլեն:

Հավանական են հաջող զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ նոր գաղափարներ կտան, կհուշեն՝ դեպի ուր է պետք շարժվել: Չի բացառվում՝ հենց այսօր այնպիսի որոշումներ ընդունեք, որոնց կհետևեն դրական մեծ փոփոխությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է ոչ միայն ձեր, այլև ձեր համախոհների համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք սեփական գործերից ու կաջակցեք նրանց, ում հետ ընկերություն եք անում կամ համագործակցում եք: Շատերի համար պարզ կդառնա, որ ձեզ հետ թշնամություն անել չարժե, իսկ ահա ընդհանուր նպատակների համար միավորվելը չէր խանգարի: Կապերին ընտրողաբար մոտեցեք, մի շտապեք վստահել նրանց, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը:

Ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում հույսը կդնեք ինտուիցիայի վրա: Հենց այն կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ սիրելիին, խուսափել տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի գաղափարների ու կարևոր բացահայտումների օր է: Դուք կզգաք, որ շատ բան եք ունակ փոխել, կարող եք անել մի բան, որն առաջ չէր ստացվում: Շրջապատողները նույնպես կհասկանան դա, այդ իսկ պատճառով համախոհներ գտնելը դժվար չի լինի: Յուրաքանչյուրը պատրաստ կլինի ձեզ հետ կիսել հաղթանակի բերկրանքը: Հավանական են անսովոր ծանոթություններ: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի հետ, բայց հիմա սկսվող գործնական հարաբերությունները կարող են ավելի ուշ ընկերական բնույթ ստանալ:

Հավանական են հաջող գործարքներ: Գումարին, ծախսերին ու գնումներին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք քննարկել կարևոր հարցերը: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին: Արժե մի փոքր սպասել. լուրջ զրույցների համար բարենպաստ պահը շատ շուտով կգա:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ձեզ շաբաթներ շարունակ անհանգստացնում էին: Գործարքների ու գնումների հետ կապված նոր ծրագրեր կունենաք: Արժե խորհրդակցել մտերիմների հետ, որոնք ձեզ կհուշեն՝ ինչպես կյանքի կոչել մտածածը: Օրվա երկրորդ կեսը բացառապես հաճելի լուրեր է խոստանում՝ կապված ձեզ համար շատ թանկ մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դիվանագիտական բանակցությունների և ակնարկների օր է, որոնցից կարող եք կարևոր բանի մասին կռահել, ինչպես նաև նորությունների, որոնցով ոչ ոք չի շտապի կիսվել: Այսօր ժամանակին պիտանի տեղեկատվությունը ստանալու համար պիտի ջանքեր գործադրեք, խուսափեք կոնֆլիկտներից ու վեճերից, պահպանեք շրջապատողների հետ լավ հարաբերությունները: Նույնիսկ եթե օրվա առաջին կեսին տարաձայնություններ առաջանան, երեկոյան դրանց մասին ոչ ոք չի հիշի:

Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի համար, այդ թվում՝ բարդ ու մանրուքներին ուշադրություն, լրջություն ու կենտրոնացվածություն պահանջող գործերի համար: Դուք ամեն ինչ ժամանակին կնկատեք, սխալներ չեք անի, ճիշտ եզրահանգումներ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար ծրագրել էին քննարկել ֆինանսական հարցերը, գումարի հետ կապված որոշումներ ընդունել: Ամեն անգամ չի հաջողվի գլուխ հանել իրավիճակից, հասկանալ, թե ինչը շահույթ կբերի, իսկ ինչը միայն իզուր ծախս կլինի: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, իսկ դուք պատրաստ կլինեք լսել խելամիտ խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաջող կդասավորվի: Այդ հատվածում շատ հարցերում հաջողակ կլինեք: Հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չէին ստացվում: Լավ նորությունները չեն ուշանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: