Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել

Հանրահայտ դերասան Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում մարդ է սպանել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում «Ժանգը» մարտաֆիլմի նկարահանման ժամանակ:

Ըստ սցենարի` Բոլդուինը պետք է կրակեր չլիցքավորված ատրճանակից ու ոչ մարտական փամփուշտներով: Բայց կրակոցի պահին փամփուշտը դուրս է թռել ատրճանակից, բեկորները ցրվել են ու վիրավորել նկարահանման հրապարակում գտնվող երկու անձի` ռեժիսոր Ջոել Սոուզին ու օպերատոր Հալինա Հաթչինսին։

Նրանք ուղղաթիռով հոսպիտալացվել են։ Սակայն 42-ամյա կին օպերատորի կյանքը փրկել չի հաջողվել: Ռեժիսորը հիվանդանոցում է:

Նկարահանումները դադարեցվել են: