Ջեք Նիքոլսոնը երկու տարվա մեջ առաջին անգամ ներկա է եղել սիրելի թիմի խաղին

Ինչպես հայտնում է People-ը՝ դերասան Ջեք Նիքոլսոնը բասկետբոլի Լոս Անջելես Լեյքերս թիմի խաղը դիտելու է եկել երկու տարվա ընթացքում առաջին անգամ:

Գոլդեն Սթեյթ Ուորիորսի հետ խաղում 84-ամյա արտիստին ուղեկցել է նրա 29-ամյա որդին՝ Ռեյը։

Նիքոլսոնը տարիներ շարունակ հետևել է «Լեյքերսին», բայց վերջին անգամ դիտել է նրանց խաղերը մինչև կորոնավիրուսային համաճարակը՝ 2020 թվականի հունվարին:

2010 թվականից Ջեք Նիքոլսոնը չի նկարահանվել ֆիլմերում, վերջին անգամ նա էկրանին հայտնվել է «How Do You Know?» ֆիլմում: 2013 թվականին դերասանը խոստովանել է, որ հասարակական կյանքով ապրելու մոտիվացիա չունի: «Կինոարդյունաբերությունը հիանալի բան է, բայց ես ուզում եմ ֆիլմեր նկարել, որոնք կպնում են մարդկանց, ֆիլմեր զգացմունքների և մարդկանց մասին»,- ասել է նա:

Դրանից հետո Նիքոլսոնը ցանկանում էր նկարահանվել Թոնի Էրդմանի ռիմեյքում, սակայն լքել է նախագիծը 2018 թվականի օգոստոսին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ The Shining-ի Նիքոլսոնի կացինը վաճառվել է 200 հազար դոլարով: