Եղիսաբեթ 2-րդը գիշերն անցկացրել է հիվանդանոցում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նախորդ գիշերն անցկացրել է հիվանդանոցում. այս մասին հայտնում է Բուքինգեմյան պալատը:

Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ Եղիսաբեթ 2-րդը հետևում է բժիշկների խորհուրդին և մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում։ Նա հիվանդանոց է այցելել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 20-ի կեսօրին, «նախնական հետազոտությունների համար»: Հինգշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, ճաշի ժամանակ, թագուհին վերադարձել է Վինձոր ամրոց:

Նշենք, որ ավելի վաղ Եղիսաբեթ 2-րդը բժիշկների խորհրդով չեղարկել էր ծրագրված այցը Հյուսիսային Իռլանդիա։ Նրանց եզրակացության համաձայն՝ թագուհուն անհրաժեշտ է բազմօրյա հանգիստ։ Դրա պատճառը չի նշվում, սակայն Բուքինգհեմյան պալատի աղբյուրը պնդում է, որ այցի չեղարկումը կապ չունի COVID-19-ի հետ։

Ապրիլի 21-ին Եղիսաբեթ 2-րդը դարձավ 95 տարեկան։ Հաջորդ տարի կլրանա թագուհի Եղիսաբեթ 2-րդի գահակալության 70-ամյակը։ Այս միջոցառումը կնշվի ամբողջ Միացյալ Թագավորությունում: