Netflix-ի նոր վամպիրային թրիլլերը՝ Մեգան Ֆոքսի մասնակցությամբ

Նրանց համար, ովքեր տեսել են «Մթնշաղը» հարյուրավոր անգամներ և չգիտեն, թե ինչ դիտել, Netflix-ը թողարկել է նոր վամպիրային կատակերգություն: Գլխավոր դերերում են Խորխե Լենդեբորգ կրտսերը, Դեբի Ռայանը, Լյուսի Ֆրայը, Մեգան Ֆոքսը և Ալֆի Ալենը:

Ֆիլմը պատմում է երիտասարդ վարորդի մասին, ով  երկու առեղծվածային կանանց է մեքենայով ուղեկցում, որոնք պատրաստվում են մասնակցել մի քանի երեկույթների: Երբ նրանք բացահայտեն իրենց էությունը, նա կփորձի պայքարել իր կյանքի համար։

Ֆիլմն այժմ հասանելի է Netflix-ում: