Հարավկորեացի դերասան Օ Յոն Սուն, ով մարմնավորել է Իլ Նամին, նույն ինքը՝ 001-ը, Squid Game-ում հայտնվել է How Do you Play շոուի դրվագում: Նա MBC-ի եթերում խոսել այն մասին, թե ինչպես է փոխվել իր կյանքը շոուի հաջողությունից հետո. հաղորդում է Soompi-ն:
Չնայած 77-ամյա Սուն իր դերասանական կարիերան սկսել է դեռ 1960-ականներին, նա միայն այժմ է համաշխարհային համբավ ձեռք բերում: Նկարագրելով իր արձագանքը այսպես կոչված Squid Game-ի հաջողության մասին, որը տարածվել է ամբողջ աշխահում՝ Օ Յեոն Սուն ասել է, որ ինքը հատկապես զգուշանում է իր նորահայտ հայտնիությունից:
«Ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ,- խոստովանել է դերասանը,- Ուստի ես ինքս ինձ ստիպում եմ մտածել»:
«Squid Games»-ի աստղի խոսքով՝ այժմ նա այնքան զանգեր ու հաղորդագրություններ է ստանում, որ խնդրել է դստերը օգնել իրեն։ Օհ Յոն Սուն մենեջեր չունի: Նա նաև ավելացրել է, որ իր ամբողջ առօրյա կյանքը փոքր-ինչ փոխվել է:
«Նույնիսկ երբ գնում եմ սրճարան կամ հասարակական այլ վայրեր, հիմա պետք է մտածեմ, թե ինչպես եմ ես ուրիշների աչքերում: Այս ամենն ինձ դրդել է մտածելու. «Դժվար է հայտնի լինելը»,- ասել է դերասանը:
«The Squid Game» ինը դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան կայացել է Netflix-ում՝ սեպտեմբերի 17-ին։