Ինչպես է փոխվել «Գահերի խաղը» սերիալից հայտնի Արյա Սթարքի դերակատարը

24-ամյա դերասանուհի Մեյզի Ուիլյամսը, ով հեռուստադիտողին հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արյա Սթարքի դերով, ցնցել է հեռուստադիտողներին նոր կերպարով։

Աստղին նկատել են Dune-ի լոնդոնյան պրեմիերային հաջորդած երեկույթի ժամանակ: Մեյսին պապարացիների առջև հայտնվել է շեկ մազերով և գունաթափված հոնքերով։ Դերասանուհին հագած էր անսովոր գծավոր տաբատի կոստյում: Ուիլյամսը տեսքն ամբողջացրել է խիստ փողկապով։

Նշենք, որ վերջերս Մեյսին հայտարարել է Rapt անունով իր սեփական պրոդյուսերական ընկերության ստեղծման մասին։ Նրա նախագիծը կկենտրոնանա ոլորտում երիտասարդ կանանց առաջխաղացման վրա: