Արմենչիկի նոր տեսահոլովակում նկարահանված երեխան նրա որդին է

Օրեր առաջ երգիչ Արմենչիկը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը «Բալես» երգի հիման վրա։ Տեսահոլովակում նկարահանվել է երգչի կրտսեր որդին՝ Ալեքսը։

Երգիչն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ՝ ի պատասխան հարցերի, արդյոք տեսահոլովակի հերոսը հենց իր որդին է։

«Այո, իմ տեսահոլովակի փոքրիկ երեխան իմ տղան է՝ Ալեքսը»,- գրել է նա։

Նշենք, որ Արմենչիկի և Լուսինեի երրորդ երեխան ծնվել է այս տարվա մայիսի 10-ին։