«Ինձ բացակա չդնեք»․ PROJECT LA-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել նոր կատարողի հետ

PROJECT LA–ը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Ինձ բացակա չդնեք» երգի հիման վրա։ Այս անգամ խումբը համագործակցել է երգիչ Տարոն Մուրադյանի հետ։ Սա Տարոնի հետ նրանց առաջին համագործակցությունն է։

«Ինձ բացակա չդնեք» երգը գրվել  է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է։

Նշենք, որ խումբն ի սկզբանե ստեղծվել է Լևոն Արևշատյանի երգերը ներկայացնելու համար։ Էդգար Պոյի, Էմիլի Դիքենսոնի, Վիլիամ Հենլիի, Լորդ Բայրոնի բանաստեղծությունները երգերի վերածելուց հետո Լևոն Արևշատյանը որոշեց անդրադառնալ հայ դասականների՝ Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի բանաստեղծություններին:

Այս ընթացքում նրանք համագործակցել են Գոռ Սուջյանի, Նարինե Դովլաթյանի Ռոլանդ Գասպարյանի և այլ կատարողների հետ։