ABBA-ն առաջին անգամ թողարկել է 1978 թվականին ձայնագրված երգ (տեսանյութ)

Շվեդական ABBA փոփ խումբը թողարկել է Just A Notion երգը, որը ձայնագրվել է 1970-ականներին։ Կոմպոզիցիայի հոլովակը հրապարակվել է խմբի YouTube ալիքում։

Խմբի Ինստագրամում ասվում է, որ երգը գրվել է 1978 թվականին և պետք է ներառվեր Voulez-Vous վեցերորդ ստուդիական ալբոմում։ Սակայն կոմպոզիցիան չի ներառվել ալբոմում։

Փոխարենը երգը կհայտնվի նոր Voyage 5 ալբոմում, որի թողարկումը նախատեսված է նոյեմբերի 5-ին։ Այն կլինի խմբի առաջին ալբոմը վերջին 40 տարվա ընթացքում և իններորդ ստուդիական ալբոմը ABBA-ի դիսկոգրաֆիայում։

ABBA-ն ստեղծվել է 1972-ին, սակայն 1982-ն խումբը ցրվել է։ 39 տարվա դադարից հետո երաժիշտները հայտարարել են նոր ալբոմի թողարկման մասին։