Երեկ Հռոմում կայացել է Քլոե Չժաոյի «Հավերժները» ֆիլմի պրեմիերան։ Երեկոյի հյուրերն էին Անջելինա Ջոլին, Քիթ Հարինգթոնը, Ջեմմա Չանը և այլք։
Անջելինա Ջոլին կրկին կարմիր գորգին ներկայացել է երեխաների հետ. սակայն, չնայած այն հանգամանքին, որ նա Իտալիայի մայրաքաղաք է եկել 13-ամյա Նոքսի և Վիվիենի, 16-ամյա Զախարայի և 15-ամյա Շայլոյի հետ, պրեմիերային նրան ուղեկցել են միայն երկու ավագ դուստրերը։
Հանրության մեջ դերասանուհին ներկայացել է Atelier Versace-ի արծաթագույն զգեստով։ Եվ եթե Լոս Անջելեսում կայացած վերջին պրեմիերային նրա կերպարի գլխավոր դետալը կզակին անսովոր զարդարանքն էր, ապա այս անգամ դերասանուհին ուշադրություն գրավել է իր սանրվածքով։
Զախարան, ով վերջին անգամ մայրիկի զգեստով փայլել է կարմիր գորգին, այս անգամ եկել է հունական ոճով ձյունաճերմակ երկար հանդերձանքով, իսկ կրտսեր քույրը ընտրել է Versace-ի կարճ սև զգեստ։ Շայլոն, ով մինչև վերջերս անտեսում էր զգեստները, այս անգամ նույնիսկ դիմահարդարվել է, բայց, այնուամենայնիվ, նախընտրել է հարմարավետ հարթ տակացուուվ կոշիկներ։