Լույս աշխարհ է եկել Սարո Թովմասյանի որդին (լուսանկար)

Երգիչ Սարո Թովմասյանը կրկին հայր է դարձել․ լույս աշխարհ է եկել երգչի որդին։
Այս մասին Սարոն հայտնել է սոցցանցերի իր էջերում՝ հրապարակելով լուսանկար, որում պատկերված է նորածնի ձեռքն իր ափի մեջ։

«Պապայի տղա, բարի գալուստ, ախպերս»,- հրապարակված կադրին կից գրել է երգիչը։

Հավելենք, որ Սարո Թովմասյանը նաև երկու դուստ ունի՝ Վիկտորյան և Նիկան։