Մոսկվայում անհետացել է դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան

Ռուսաստանցի հայտնի դերասանուհի, խորհրդային կինոյի աստղ Սվետլանա Սվետլիչնայան անհետացել է Մոսկվայում: Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, դերասանուհու անհետացման մասին ոստիկանությանը տեղեկացրել են նրա հարազատները:

Պարբերականի տվյալներով՝ երեկ առավոտյան ոստիկանություն է դիմել 81-ամյա դերասանուհու բարեկամուհին: Վերջինս հայտնել է, որ Սվետլիչնայան կապի դուրս չի եկել հոկտեմբերի 22-ից ի վեր:

Ավելի ուշ ոստիկանություն է դիմել դերասանուհու որդին և մասնավորեցրել, որ մայրն անհետացել է հոկտեմբերի 21-ին: Բնակարանում նրան չեն գտել:

Ներկա պահին ակտիվ որոնումներ են իրականացվում: Հաղորդվում է, որ նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ նրա վրա տանիքի մի հատված էր ընկել, դերասանուհու մոտ գլխի հետ կապված լուրջ խնդրներ են ի հայտ եկել, դեմենցիայի ախտանշաններ են հայտնվել: