Դիանա Մխիթարյանի 22-ամյակն ու Կարեն Ասլանյանի շնորհավորանքը

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր տոնում է 22-ամյակը, ինչի առթիվ կեսգիշերին հրապարակել է Կասկադում արված թեմատիկ նոր լուսանկարները և մեկնաբանել․ «Իմ ծնունդն է»։

Դիանայի նախկին պրոդյուսերը՝ դերասան Կարեն Ասլանյանը, կիսվել է այդ ֆոտոշարքով և շնորհավորել երգչուհուն․ «Շնորհավոր ծնունդդ, Դինուլ»,- գրել է նա։

Նշենք, որ աղջիկն իր դեբյուտային դերը խաղացել է Դիանա Գրիգորյանի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում։ Մինչև այդ նա մեծ ճանաչում չուներ։