«Կարծես երկրորդ մաշկ լինի». Քիմ Քարդաշյանը՝ վառ կերպարով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում

Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանը հայտնվեց Met Gala-ում՝ Balenciaga-ի լիովին փակ կոմբինեզոնով, ապրանքանիշի յուրաքանչյուր արտադրանքը բուռն քննարկումների և հիցական խոսքերի է արժանանում. ինչ խոսք, Քիմը Դեմնա Գվասալիայի նոր մուսան է:

Նախօրեին աստղն իր Ինստգարմում հրապարակել է կադրեր, որտեղ նա կիպ մանուշակագույն կոստյումով է: Նշենք, որ աստղն ամբողջությամբ ծածկել է մարմինը՝ կրելով ծնկից բարձր գուլպաներ և ձեռնոցներ:

Ի դեպ, հենց այս կերպարով է վերջերս Քիմ Քարդաշյանը գնացել Քանյե Ուեսթի հետ ճաշելու: Դրանից հետո զույգը հերթական անգամ հրահրել է խոսակցություններ իրենց վերամիավորման հետ կապված:

Օգտատերերը նշել են, որ Քիմը զարմանալի տեսք ունի։ «Սա ձեր երկրորդ մաշկն է», «Դուք և Բալենսիագան ստեղծված եք միմյանց համար», «Անհավանական կերպար»-, գրել են աստղի երկրպագուները:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)