Սոֆի Դևոյան կրտսերը հեռանում է Հայաստանից

Սոֆի Դևոյան կրտսերը, վերջապես ընտրել է իր մասնագիտությունը: «Պարի և հոգու» թատրոնի ու մշակութային կենտորնի հիմնադիր Սոֆի Դևոյանի թոռնիկը և հայտնի երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը որոշել է  հետևել տատիկի օրինակին և դառնալ պարուհի: Սոֆին կրթությունը շարունակելու է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում:
Showbiz.am կայքի հետ զրույցում գեղեցկուհին կիսվել է տատիկի ու մայրիկի տված ամենակարևոր խորհուրդներով՝ նաև պատմելով իրական ընկերության ու իրեն սիրահարված երկրպագուների մասին
:
Սոֆին դեռ 4 տարեկան էր, երբ հեռուստաեթերում հայտնվեց «Որբեր», «Աննա», «Հրեշտակների դպրոց», «Ճամբարում», «Մոր խոստումը», «Կայարան» հեռուստասերիալներում և «Եղնիկների կածանը» բազմասերիանոց ֆիլմում: Մանկուց լինելով հանրության ուշադրության կենտրոնում՝ Սոֆիին հաջողվել է խուսափել աստղային հիվանդությունից:

«Ճիշտ է, մարդիկ միշտ մտածում են, որ եթե հայտնի ես, ապա աստղային հիվանդություն ունես, բայց այդպես չի:
Ես վստահ եմ, որ աստղային հիվանդությամբ չեմ տառապում, և այն մարդիկ, ովքեր ինձ մտերիմ են կամ ինչոր հարցով շփվել են ինձ հետ կասեն նույնը»,- հավատացնում է Սոֆին:

Սոֆին ընկերասեր է և աշխատելով դեռ մանուկ տարիքից՝ նա ունի բազմաթիվ ընկերներ: Նա ունակություն է ձեռք բերել միանգամից ճանաչել մարդկանց՝ հասկանալով, թե ինչ կա նրանց մտքին:

«Ընկերներս անկեղծ են ու միշտ ուրախանում են իմ հաջողություններով՝ ինձ միշտ ոգևորելով ու աջակցելով: Վստահ եմ, որ իմ ընկերական շրջապատում նախանձ մարդիկ չկան: Խոսելով մարդու հետ՝ միանգամից կարողանում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է նա ինձ հետ շփվում: Ամեն դեպքում, կցանկանամ, որպեսզի ոչ ոք չնախանձի, որովհետև այդպես մենք վնասում ենք ինքներս մեզ, այլ ոչ թե դիմացինին»,- կիսվում է Սոֆին:

Վարպետանալով Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնում» և նկարահանվելով տարբել հեռուստածրագրերում՝ Սոֆին երկար տարիներ չէր կարողանում կողմնորոշվել՝ որ մասնագիտությունն է դառնալու իր համար հիմնական, բայց ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո, վերջապես, որոշվեց, որ Սոֆին կդառնա պարուհի:

«Տատիկի «Հոգու և պարի թատրոնում» երբեք չեմ ունեցել ոչ մի առավելություն: Տատիկս ամենախիստը հենց իմ նկատմամբ է եղել, և նրա լուման շատ մեծ է իմ այդ ընտրության հարցում: Երբ ունես ճանաչված տատիկ ու մայրիկ, իհարկե, պատախանատվությունը շատ մեծ է, բայց նրանք ինձ ամեն հարցում օգնում են ու այնպես են անում, որ ես անգամ չփորձեմ վրիպել: Քննարկել ենք ողջ ընտանիքով, և բոլորս ենք հարմար գտել այդ որոշումը,- անկեղծանում է աղջիկը:

 

Սոիֆի Դևոյան կրտսերը նաև կիսվել է՝ որոնք են իր տատիկի ու մոր տված ամենակարևոր խորհուրդները, որոնք գեղեցկուհին երբեք չի մոռանում ՝ աշխատելով միշտ առաջնորդվել հենց դրանցով:

«Տատիկս գլխավոր խորհուրդը՝ բոլորին ներելն է: Նա միշտ խորհուրդ է տալիս երբեք չարություն չպահել ուրիշի նկատմամբ, որովհետև դա հետագայում ազդում է մեր սեփական առողջության ու երջանկության վրա: Ինքը միշտ ներում է բոլորին, միշտ ներում ու անցնում առաջ:
Իսկ մայրիկը միշտ ասում է՝ ոչ ոքին չվստահես, ոչ ոքի վրա հույս չդնես, որովհետև դժվար պահին միայն դու կարող ես ինքդ օգնել»,- խոստովանում է Սոֆին:

 

Ճանաչված մայրիկն ու տատիկը միայն մեկ պատճառով են զայրանում Սոֆիի վրա. գեղեցկուհին շատ քիչ է ուտում, միգուցե դա՞ է նրա գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը:
Սոֆին խոստովանեց նաև, որ ունի շատ տղա երկրպագուներ, որոնցից շատերն են սիրահարված եղել իրեն.




«Երկրպագուների կողմից շատ են եղել սիրո խոստովանություններ: Եղել են նաև յուրահատուկ խոստովանություններ, բայց դրանց մասին չեմ խոսի:
Իհարկե, բոլոր աղջիկներն էլ սիրում են, երբ իրենց սիրո խոսքեր են ասում, բայց ես ինձ չեմ կարող թույլ տալ պատասխանել բոլորին: Պարզապես ընթացք չեմ տալիս նման բաներին, որովհետև գտնոմ եմ՝ դեռ ժամանակը չի» ,- պատմում է Դևոյանը:

Հեռանալուց առաջ Սոֆին խոսք է տալիս, որ հաստատ վերադառնալու է և շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին իրեն տված էներգիայի, բարի խոսքերի ու սիրո համար»,- ջերմ խոսքերով եզրափակում է իր խոսքը Սոֆի Դևոյան կրտսերը:

Նյութը՝ Լազարյան Տաթևերի