Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան մոտ առանց թույլտվության թենիսի կորտ և ևս մեկ շինություն է կառուցել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան մոտ առանց թույլտվության թենիսի կորտ և ևս մեկ այլ շինություն է կառուցել։

Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը ստիպված կլինի քանդել ապօրինի շինությունները մինչև 2022 թվականի մարտը։

Տերաշ դի Բորու գյուղի գյուղապետը, որտեղ գտնվում է 36-ամյա հարձակվողի տունը, ասել է, որ սկզբնական նախագծում թենիսի կորտ և այլ շինություն չի եղել, ուստի իշխանությունները հավանություն էին տվել դրան։

Հավելենք նաև, որ Ռոնալդուի առանձնատունը գնահատվում է 2,7 մլն եվրո։