«Rust» ֆիլմի ռեժիսորի օգնականը խոստովանել է, որ դեպքից առաջ զենքը չի ստուգել

«Rust» ֆիլմի ռեժիսորի օգնական Դեյվիդ Հոլսն ասել է, որ չի ստուգել ատրճանակը նախքան այն Ալեք Բոլդուինին հանձնելը. hաղորդում է New York Post-ը։

Դեպքը հետաքննող դետեկտիվները պնդում են, որ ըստ Հոլսի՝ Հաննա Գուտիերեսը ցույց է տվել զենքը նախքան այն Բոլդուինին հանձնելը: Տնօրենի օգնականն ընդգծել է, որ տեսել է լիցքավորված ընդամենը երեք պարկուճ, Գուտիերեսին խորհուրդ է տվել ստուգել դրանք, սակայն նա չի արել:

Դեպքից հետո Հոլսը վերցրել է ատրճանակը այն նստարանից, որտեղ նստած է եղել Բոլդուինը, այն տվել Գուտիերեսին և ասել, որ բացի ատրճանակը՝ ստուգելու, թե ինչ կա ներսում։ Օգնականի խոսքով՝ թմբուկի մեջ եղել են չորս դատարկ պարկուճ և մեկ պարկուճ՝ առանց փամփուշտի:

Սանտա Ֆե շրջանի դատախազ Մերի Կարմակ-Ալտվիսն ասել է, որ ցուցմունքները կարող են առանցքային դեր խաղալ իրավական վերլուծության մեջ, երբ ավարտվի տեղական իրավապահ մարմինների հետաքննությունը:

Ավելի վաղ Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե շրջանի շերիֆ Ադան Մենդոզան հայտնել էր, որ «Rust»-ի նկարահանման հրապարակում խուզարկությունից հետո իրավապահ մարմինները հայտնաբերել են մի քանի մարտական ​​զինամթերք: