Համացանցի օգտատերերը վստահ են, որ գտել են Սելենա Գոմեսի և Քրիս Էվանսի սիրավեպի ապացույցները

29-ամյա Սելենա Գոմեսի և 40-ամյա Քրիս Էվանսի հնարավոր սիրավեպի մասին խոսվում էր դեռ այս ամսվա սկզբներին։ Համացանցի օգտատերերը ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ դերասանը բաժանորդագրվել է երգչուհու ինստագրամյան էջին և գտել նկարներ, որոնցում Քրիսն ու Սելենան իբր նույն վայրերում են եղել, բայց առանձին։

Չնայած այն հանգամանքին, որ սիրավեպի հաստատումը դեռ չի հաստատվել, համացանցում մարդիկ չեն հանդարտվում՝ շարունակելով ապացույցներ փնտրել։ Այս անգամ նրանց կասկածն առաջացրել է մի տեսանյութ, որում Էվանսը դաշնամուր է նվագում։

TikTok սոցիալական ցանցի օգտատերերից մեկը ուշադրություն է հրավիրել տեսանյութի ներքևի ձախ անկյունում թխահերի արտացոլմանը։

«Ո՞վ է այս թխահերը, ով նկարահանում է տեսանյութը»,- հետաքրքիրվել է օգտատերը։

Մյուսներն անմիջապես միացել են այս ալիքին՝ սկսելով գրել, որ դա Սելենան է։ Սակայն ոմանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արտացոլանքում գտնվող աղջիկը երկար մազեր ունի, մինչդեռ Գոմեսը վերջերս կարճ սանրվածք է արել։

@girlgangz773Is that Selena?! @Selena Gomez #selenagomez #chrisevans #fyp #datingrumors #PradaBucketChallenge

♬ what the fuck was that – champagnemami