МУЗ-ТВ-ին դատի են տվել Դավա և Ֆիրլիպ Կիրկորով զույգի պատճառով

Հայտնի МУЗ-ТВ հեռուստաալիքին սպառնում է 1 մլն ռուբլի տուգանք կամ 3 ամսով հեռարձակման դադարեցում: Եվ այս ամենի պատճառը սկանդալային մրցանակաբաշխությունն է, որի ժամանակ բլոգեր, ռեփեր Դավիթ Մանուկյանն ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ներկայացել են «գեյ»-զույգի դերում, իսկ բլոգերներ Միլոխինն ու Սինյակը` կնոջ հագուստով:

Տելեգրամյան «Super» ալիքի փոխանցմամբ՝ Ռոսկոմնադզորը հեռուստաալիքին դատի է տալիս անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզելու համար:

Օրենքի համաձայն՝ կանացի հագուստով տղամարդկանց և համասեռականների կարելի է ցույց տալ միայն 23:00-ից հետո և «18+» նշումով: Ալիքին սպառնում է 1 մլն ռուբլի տուգանք կամ 3 ամսով հեռարձակման դադարեցում:

Ռոսկոմնադզորը МУЗ-ТВ-ի մրցանակաբաշխությունը սկսել է ստուգել դեռևս հունիսի սկզբին: Պատճառն այն է, որ արարողության ժամանակ տիկտոկեր Դանյա Միլոխինը հայտնվել է վարդագույն զգեստով։ Կնոջ հագուստով է հայտնվել նաև բլոգեր Սինյակը:

Ֆիլիպ Կիրկորովն ու Դավիթ Մանուկյանն էլ զարմացրել են հանդիսատեսին. նրանք կարմիր գորգ են դուրս եկել հարսանյաց զգեստներով, իսկ Դավան Կիրկորովին կարմիր վարդ է նվիրել «Холостяк» («Ամուրին») շոուի ոճով։