Ռոնալդուի հարսնացուն հղի է երկվորյակներով (լուսանկարներ)

Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում գրառում է կատարել, որ իր հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, հղի է։

Նա 27-ամյա սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ուլտրաձայնային հետազոտության արդյունքը։

«Ուրախ եմ հայտնել, որ սպասում ենք երկվորյակների: Մեր սրտերը լի են սիրով. մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ հանդիպման»,- գրել է մարզիկը։

«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվողն արդեն ունի չորս երեխա՝ 2010 թվականին անհայտ մորից ծնված Կրիշտիանու կրտսերը, փոխնակ մորից 2017 թվականին ծնված Եվան և Մատեոն և Ալան Մարտինը, որին Ջորջինան ծննդաբերել է 2017 թվականին։