Էդ Շիրանը նոր ալբոմ է թողարկել

Էդ Շիրանը թողարկել է նոր ալբոմ, որը գուցե առաջին հայացքից տարօրինակ թվա, կոչվում է՝ «=»։ Այս մասին երաժիշտը հայտնել է Ինստագրամի իր էջում:
Սկավառակը պարունակում է 14 երգ, այդ թվում՝ նախկինում թողարկված «Bad Habits», «Shivers» և «Visiting Hours» սինգլները:

«Սա իմ ամենասիրելի ձայնագրությունն է: Ես շատ հպարտ եմ դրանով։ Շնորհակալ եմ իմ հիանալի գործընկերներին, որոնց հետ աշխատել եմ այս նախագծի շուրջ: Հուսով եմ, որ իմ երկրպագուներին այն դուր կգա այնպես, ինչպես ինձ»,- իր զգացողություններով կիսվել է երաժիշտը։

Էդ Շիրանի նոր ալբոմը հասանելի է թվային հարթակներում: