Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին երկրպագուներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունեցել 17 տարի առաջ։ Նա Ինստագրամում կիսվել է արխիվային լուսանկարով:
Ինչպես գիտեք, Էմիլին ծնվել է Լոնդոնում, և երբ նա հինգ տարեկան է եղել, ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ։ Մանկության տարիներին նա եղել է Եվրոպայի տարբեր մասերում, երկար ժամանակ ապրել Իռլանդիայում և Մալյորկայում։
14 տարեկանում Ռատայկովսկին պայմանագիր է կնքել Ford Models մոդելային գործակալության հետ։ Նա համատեղել է Սան Դիեգոյի դպրոցում իր ուսումը Լոս Անջելեսում որպես մոդել աշխատանքի հետ:
Սոցցանցում Էմիլին լուսանկար է հրապարակել, որում նա 13 տարեկանում է՝ մոդելի իր կարիերան սկսելուց մեկ տարի առաջ։ Դրանում նա կեցվածք է ընդունել բաց կանաչ շապիկով, սև թավշյա տաբատով։
30-ամյա աստղի հրապարակումը հավաքել է ավելի քան 865 հազար հավանում։