Մուլտի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր 66-ամյակը նշել է Թուրքիայում՝ միլիարդատեր ընկերոջ՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ընկերակցությամբ, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Բեզոսը 50 հյուրերի թվում էր, որոնք հրավիրված էին Գեյթսի մասնավոր երեկույթին Միջերկրական ծովի ափին։
Գեյթսը, որը ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդն էր, իսկ այժմ 124 միլիարդ դոլար կարողությամբ իջել է Forbes-ի հարուստների ցուցակի չորրորդ հորիզոնականը, հյուրերին ուղղաթիռով տեղափոխել է իր՝ շաբաթական 2 միլիոն դոլարով վարձակալած «Լանա» զբոսանավից Ֆեթհիյեն՝ Sea Me Beach ակումբ։
Երեկույթից հետո Բեզոսը, որն ունի 177 միլիարդ դոլար և համարվում է աշխարհում երկրորդ ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes-ի, ուղղաթիռով վերադարձել է Գոկովայում գտնվող իր Flying Fox զբոսանավ:
Չորս ժամ տևած երեկույթի մասնակիցների գաղտնիությունն ապահովված է եղել շքեղ և մեկուսի հանգստավայրում, քանի որ միջոցառմանը բոլոր աշխատողներին արգելված էր օգտագործել իրենց հեռախոսները:
Microsoft-ի հիմնադիրն անցյալ շաբաթ այցելել էր հայտնի Բոդրում կղզի, որը մոտ է Sea Me Beach-ին: