Մադոննան վերստեղծել է Մերիլին Մոնրոյի ինքնասպանության տեսարանը (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Մադոննան մասնակցել է ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի ինքնասպանությանը նվիրված նկարահանումներին, որի ժամանակ արված կադրերը ներկայացնում է Page Six պարբերականը:

Քննադատները կարծիք են հայտնել, որ 63-ամյա երգչուհու նկարահանումներն անտեղի և անպարկեշտ են եղել:

«Ինչ-որ հիվանդագին և սարսափցնող պատճառով Մադոննան որոշել է վերստեղծել Մերիլին Մոնրոյի մահվան մահիճը»,- նկատել է նրանցից մեկը:

Մադոննան Մոնրայի կերպարով նկարահանվել է V Magazine ամսագրի համար՝ զարդարելով հերթական համարի շապիկը:

Մոնրոյին մոտ 60 տարի առաջ մահացած էին հայտնաբերել իր տանը: 36-ամյա դերասանուհին մահացել էր բարբիտուրատների չարաշահումից: