Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, որի կարողությունը հատել է 300 միլիարդ դոլարի շեմը այն բանից հետո, երբ նրա կարողությունը մեկ օրում աճել է շուրջ 10 միլիարդ դոլարով՝ Tesla-ի արժեթղթերի գնի աճի շնորհիվ, հայտնում է business-standard.com-ը:
Ըստ Bloomberg Billionaires’ Index-ի, Մասկի կարողությունը հասել է 311 միլիարդ դոլարի:
Նշենք, որ ավելի վաղ Մասկը պատրաստակամություն է հայտնել վաճառել Tesla-ի բաժնետոմսերը և փրկել մարդկությանը սովից։