«Նա օգտագործում է երեխաներին». Բրեդ Փիթը հրապարակայնորեն մեղադրել է Անջելինա Ջոլիին

Ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի «սառը պատերազմը» դեռևս շարունակվում է: Օրերս հայտնի դարձավ, որ դերասանն իր նախկին կնոջը մեղադրում է երեխաներին հոգեբանական տրավմայի ենթարկելու մեջ:

Այժմ Ջոլին գտնվում է Eternals ֆիլմի համաշխարհային շրջագայության մեջ, որտեղ նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Գորգի վրա դերասանուհին հայտնվում է իր երեխաների հետ միասին:

Անջելինան վերջերս տված հարցազրույցում մանրամասն խոսել է մայրության մասին: Դերասանուհու խոսքով՝ ինքն ամեն ինչ անում է իր երեխաներին ուրախացնելու համար: «Ես շատ անհանգստացած եմ նրանց մեծանալու բոլոր փուլերով՝ նրանց զգացմունքների և հետաքրքրասիրությունների համար»,- ասել էր Ջոլին այն ժամանակ: Աստղը նաև անկեղծացել էր և ասել, որ իրեն օրինակելի մայր չի համարում: «Ես կատարյալ մայրիկ չեմ: Ամեն օր ինձ թվում է, թե ինչ-որ բան սխալ եմ անում: Ես քննադատաբար եմ վերաբերվում ինքս ինձ, քանի որ հաճախ եմ կասկածում իմ արարքների ճիշտությանը»,- ասել էր դերասանուհին:

Որպես պատասխան խոսել է Անջելինա Ջոլիի նախկին ամուսինը: Նա մեղադրել է նրան կեղծավորության մեջ։ «Էնջին օգտագործում է երեխաներին: Նա սկսել է անընդհատ «ցուցադրել» իր երեխաներին: Բրեդը երբեք հրապարակայնորեն չի խոսում երեխաների մասին և չի ցուցադրում նրանց»,- The Post-ին ասել է Փիթին մոտ կանգնած աղբյուրը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 57-ամյա դերասանը ստացել էր հինգ անչափահաս երեխաների համատեղ խնամակալությունը, որը կիսում է Ջոլիի հետ՝ Պաքսը, Զախարան, Շայլոն և երկվորյակներ Վիվիենն ու Նոքսը։ Նախկին սիրահարներն ունեն նաև 20-ամյա որդի՝ Մեդոքսը: