Ռեփեր Քանյե Ուեսթը հոկտեմբերի 31-ին հրավիրել է 52-ամյա հայտնի ռոք կատարող Մերիլին Մենսոնին (իսկական անունը՝ Բրայան Ուորներ) քրիստոնեական եկեղեցում կիրակնօրյա պատարագներից մեկին։
Մենսոնը, ով չի թաքցնում իր «պատվավոր քահանա» կոչումը Սատանայի եկեղեցում, հագնված է եղել ամբողջովին սպիտակ և աղոթել է Ուեսթի և Ջասթին Բիբերի հետ, մինչ ավետարանական երգչախումբը երգելիս է եղել:
Ավելի վաղ Քանյե Ուեսթը Մերիլին Մենսոնին հրավիրել էր Չիկագոյում մասնակցելու իր Donda ալբոմի շնորհանդեսին: