100 մլն դոլար. Ռոման Աբրամովիչը վաճառում է իր Boeing ինքնաթիռը. Forbes

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող P4-MES համարով Boeing 767-300ER ինքնաթիռը հանվել է վաճառքի։ Այս մասին Forbes-ին հայտնել են ավիաշուկայի երկու զրուցակիցներ։

Ինքնաթիռը վաճառվում է Global Jet Monaco SAM օպերատորի կողմից։ Ըստ Forbes-ի աղբյուրի, լոտի գնահատված արժեքը կազմում է 100 մլն դոլար:

Ինքնաթիռն արտադրվել է 2003 թվականին և շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Forbes-ի աղբյուրի համաձայն, այն ժամանակ ինքնաթիռը սեփականատիրոջն արժեցել է 315 մլն դոլար։

Ինքնաթիռը հագեցած է ընթերցասրահով, հյուրերի երեք ննջասենյակներով, ճաշասենյակով և հյուրասենյակով: Boeing 767-300ER-ի թռիչքի հեռահարությունը 11300 կմ է։

Ինքնաթիռն «օդում անցկացրել է» 7080 թռիչքային ժամ՝ կատարելով 1954 ցիկլ (թռիչք-վայրէջք), ինչը «աննշան է նման օդանավի համար»։ Այնուամենայնիվ, այն արագ վաճառելը դժվար կլինի, քանի որ պոտենցիալ գնորդները շատ պահանջկոտ են ամենաթանկ ինքնաթիռների գնման հարցում և ցանկանում են, որ այն հարդարված լինի ըստ անձնական նախասիրությունների, գրում է աղբյուրը։