Անցյալ շաբաթ բոլորին ոգևորել էր 41-ամյա Քիմ Քարդաշյանի և 27-ամյա Փիթ Դևիդսոնի համատեղ նկարը, որն արվել էր Կալիֆորնիայի ատրակցիոններից մեկում։ Լուսանկարում նրանք բռնել էին միմյանց ձեռերը։ Հնարավոր սիրավեպի մասին լուրերը անմիջապես հայտնվեցին համացանցում, սակայն հետո ինսայդերը People-ին հայտնել էր, որ նրանք ժամանակ էին անցկացնում այգում ընդհանուր ընկերների հետ միասին։
Սակայն այժմ մեկ այլ աղբյուրից հայտնի է դարձել, որ Քիմն ու Փիթը կրկին միասին ժամանակ են անցկացրել։ Քարդաշյանը, ով այժմ գտնվում է Նյու Յորքում, ժամանակ է հատկացրել՝ այցելելու Դևիդսոնի տուն՝ Սթեյթեն Այլենդ: Հաղորդվում է, որ այնտեղ աստղերը միասին գնացել են ընթրիքի: Ըստ TMZ-ի՝ նրանք գնացել են Campania՝ իտալական ռեստորան, Page Six-ի աղբյուրները հավելել են, որ Դեյվիդսոնը Քիմի համար ընթրիք է կազմակերպել տանիքում։
«Փիթը կարող է շատ հմայիչ լինել, իսկ Քիմը սիրում է ուշադրություն»,- People-ին հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ բաժանվելուց հետո «զվարճանում և վայելում է կյանքը», և որ նրա և Փիթի միջև որոշակի քիմիա կա։