«Սկզբում պարծենում էր, հիմա չի դիմանում»․ Սվետլանա Լոբոդան՝ հայ սիրեցյալի մասին

Երգչուհի Սվետլանա Լոբոդան պատրաստ է գաղտնազերծել իր ընկերոջը։ Նա այդ մասին ասել է Մաշա Եֆրոսինինային տված հարցազրույցում։

Լոբոդան նշել է, որ ինքն ու սիրեցյալը չեն թաքցնում իրենց հարաբերությունները, ապրում են սովորական կյանքով, զբոսնում են, ռեստորաններ գնում։ Բայց զույգն իրեն լիովին ազատ է զգում միայն Եվրոպայում։ Երգչուհու խոսքով՝ իր բոյֆրենդը բազմիցս նշել է, որ աստղի հետ դժվար է ապրել։

«Սկզբում նրանք պարծենում են դրանով, հետո չեն դիմանում»,- ասել է Լոբոդան:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդան» գրել էր, որ Սվետլանան մայիսին հանգիստն անցկացրել է Կիպրոսում հայազգի միլիարդատեր Արթուր Գրանցի հետ։