ԱՄՆ-ում Քայլի Ջենների փեսացուհի համերգի ժամանակ ութ մարդ է մահացել (տեսանյութ)

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քրոջ` Քայլի Ջեների փեսացու, հանրահայտ ռեփեր Թրևիս Սքոթի համերգին ութ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է New York Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը` Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում Թրևիս Սքոթի «Astroworld» երաժշտական բացօթյա փառատոնի բացման ժամանակ։ Տարածքում հավաքված մարդկանց շրջանում իսկական քաոս է սկսել, մարդկանց զանգվածը սկսել է «սեղմվել»։ Դրա հետևանքով ոմանք ընկել են, գիտակցությունը կորցրել, խուճապն ավելի է սաստկացել։

Ժամը 21:38-ի սահմաններում տեղի իրավապահները հայտնել են, որ միջադեպի հետևանքով մարդիկ են մահացել։ Նույն պահին հայտնել են, որ շտապօգնության աշխատակիցները ծանրաբեռնված ռեժիմով են աշխատել:

Նշվում է, որ 23 մարդու շտապ տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում՝ 10-ամյա մի երեխայի: Դեպքի վայրում գտնվող դաշտային հիվանդանոցում մոտ 300 մարդ է բուժօգնություն ստացել: Մինչ այս պահը ութ հաստատված մահ կա, նրանց մահվան պատճառը չի նշվում, քանի դեռ դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել։ Խոսակցություններ կան, որ համերգի ժամանակ մարդկանց թմրանյութեր են ներարկել: Ոստիկանությունը ստուգում է այդ վարկածը։

Ոստիկանությունը պարզում է մահացածների ինքնությունը։ Փառատոնը չեղարկվել է։

«Astroworld» փառատոնը ամենամյա միջոցառում է, որն անցկացվում է Հյուսթոնի NRG Park զբոսայգում։