Ամերիկացի հայտնի դերասան, շոումեն և ռեսթլեր Դուեյն Ջոնսոնի («Ժայռը») կինը՝ Լորեն Հաշյանն, ամուսնու հետ համատեղ լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում։ Լուսանկարն արվել է «Կարմիր ծանուցում» ֆիլմի պրեմիերայի ժամանակ։
Հաշյանը խոստովանել է, որ վերջին երկու տարիների ընթացքում առաջին անգամ է, որ միասին երևացել են հանրության առջև։
«Ես այնքան հպարտ եմ, որ այս երեկո այս էներգետիկան քեզ հետ կիսեցի»,- գրել է Հաշյանը: Դուեյն Ջոնսոնը մեկնաբանություններում պատասխանել է կնոջը․ «Ինչպիսի գիշեր էր, իմ սեր»։
Հետևորդները շնորհավորել են զույգին ֆիլմի շնորհանդեսի առիթով, մաղթել հաջողություն հետագա ստեղծագործական գործունեություն մեջ։
Հիշեցնենք՝ ամերիկացի դերասանն ու նրա կինը` ամերիկահայ Լորեն Հաշյանը, երկու դուստր ունեն` հինգ տարեկան Ժասմինն ու երկու տարեկան Թիանան։ Նրանք ամուսնացել են 2020 թվականի օգոստոսին։
Посмотреть эту публикацию в Instagram