Աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր ու բարդ գործերը մի հետաձգեք: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք օրվա առաջին կեսին: Աստղերի աջակցության շնորհիվ կհաջողվի հաղթահարել բոլոր խոչընդոտներն ու հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրան ոչ ոք չէր հավատում: Դեպի լավը կփոխվեն գործնական հարաբերությունները: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում թերագնահատում էին, կհասկանան, թե ինչքան են սխալվել:

Օրվա երկրորդ կեսը պակաս արդյունավետ, բայց կրկին իր ձևով հաջող կլինի: Հին ծանոթները կուրախացնեն հաճելի նորություններով, անսպասելի կգրի կամ կզանգի մեկը, որին շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ակտիվ շփվեք, քննարկեք գործերը, կիսվեք գաղափարներով, համախոհներ փնտրեք. այդ ամենի համար օրը հրաշալի կլինի: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ ու հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Կարևոր զրույցները կավարտվեն այնպես, ինչպես ձեզ է պետք: Եթե տարաձայնություններ առաջանան, արագ կկարողանաք ընդդիմախոսներին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Դուք մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք, հաճախ առանց խոսքերի կկռահեք լուրջ բաների մասին: Կհաջողվի օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, աջակցել հուսահատվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Նախաձեռնող եղեք: Հիմա դա կարող է կյանքի շատ ոլորտներում մեծ ու կարևոր փոփոխությունների սկիզբ դնել, հնարավորություն կտա իրագործել այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Ձեզ հատուկ ինքնավստահությունը, համառությունն ու լավատեսությունը ուժեղ տպավորություն կթողնեն շրջապատողների վրա: Շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ, կկարողանաք օգտակար գործնական կապեր հաստատել:

Նոր առաջադրանքներ կհայտնվեն: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես պիտի գլուխ հանեք դրանցից, բայց շտապելու կարիք էլ չկա, կարող եք հանգիստ ամեն ինչ մտածել, ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, մի քանի տարբերակ համեմատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի օր է աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարները քննարկելու համար: Ձեր առաջարկները շրջապատողներին համարձակ, անսովոր, բայց հետաքրքիր կթվան: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը, ընդ որում՝ ինչ-որ մեկն իր վրա կվերցնի աշխատանքի ամենաբարդ ու հոգնեցնող մասը:

Օրը հարմար է նաև պետկազմակերպություններին դիմելու հետ կապված հարցերը լուծելու համար: Կհաջողվի անհրաժեշտ մարդկանց տեղում բռնացնել, ժամանակին ստանալ ստորագրություններն ու կնիքները, արագ ձևակերպել փաստաթղթերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի տաքացեք: Առավոտյան ինքնատիրապետումը պահպանելը բարդ կլինի. փոքրիկ թյուրիմացությունները, աննշան ձգձգումները, ուրիշների սխալները կփչացնեն ձեր տրամադրությունը: Բայց եթե հույզերից գլուխ հանեք, ապա արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք իրավիճակը դեպի լավը փոխել: Բացի այդ ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նորանոր հնարավորություններ կբացվեն և դրանցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք, կհաջողվի միանգամից կենտրոնանալ կարևորի վրա, իսկ մանրուքներին ուշադրություն կդարձնեք այնքան, որքան պետք է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսին լավ է կարևոր զրույցներ չվարեք, ոչ ոքի հետ լուրջ չվիճեք, պահպանեք բարեհամբույր տրամադրվածությունը: Դա էլ բավարար կլինի, որպեսզի խուսափեք խնդիրներից ու տհաճ պահերից: Բարդ առաջադրանքներից հրաշալի գլուխ կհանեք, դժվար հարցերին էլ անպայման պատասխաններ կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դժվար չի լինի այն մարդկանց դուր գալը, որոնք սովորաբար միայն ուրիշների թերություններն են նկատում: Կկարողանաք վերականգնել հին օգտակար կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք օրվա սկզբին ռիսկի չդիմել: Դա լավագույն հատվածը չի լինի համարձակ փորձարկումների համար, չմտածված արարքներից էլ լավ է խուսափեք: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե հետևեք ավելի վաղ կազմած ծրագրին:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հարմար կլինի իմպրովիզների համար, ավելին՝ երբեմն իմպրովիզներ կպահանջի: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, անակնկալներ շատ կլինեն: Ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես է լավ գործել, ծանոթներից մեկն էլ կարող է հրաշալի խորհուրդ տալ: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի, եթե կարողանաք պահպանել լավ տրամադրությունը: Դուք կսկսեք հուզվել, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, կբարկանաք նրանց վրա, ովքեր չգիտես ինչու չեն ուզում կատարել ավելի վաղ տված խոստումները կամ պարզապես չեն աջակցում ձեր գաղափարները: Ճանապարհին առաջ եկած խոչընդոտները իրականում այնքան էլ լուրջ չեն լինի, և դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը, եթե հանգստություն պահպանեք:

Գումարի հետ զգույշ եղեք. այսօր դուք հակված կլինեք դրանց ծայրահեղ թեթևամտորեն վերաբերվել, մեծ գումար կվատնեք դատարկ բաների վրա: Գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին ու ճաշակին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Փորձեք գլուխ հանել սեփական մտքերից ու զգացմունքներից: Գիտակցելով, թե ինչն է ձեզ իսկապես անհանգստացնում, ինչը՝ ուրախացնում, դուք անմիջապես ձեզ ավելի վստահ կզգաք, կհասկանաք՝ դեպի ուր է պետք շարժվել: Շրջապատողները, ճիշտ է, միանգամից չեն հասկանա, թե ինչու եք որոշել գործել այս և ոչ թե այլ կերպ: Այդ իսկ պատճառով հնարավոր են վեճեր ու բուռն քննարկումներ: Բայց ամեն ինչ կհաջողվի բացատրել:

Եթե օրվա առաջին կեսին լավ է կենտրոնանաք սեփական գործերի վրա, ապա երկրորդը հրաշալի կլինի ուրիշներին օգնելու համար: Ձեզ կհաջողվի աջակցել այն մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ շատ պետք կգա մարդկանցից գլուխ հանելու ունակությունը: Կարճատև զրույցն էլ բավարար կլինի մարդու մասին ճիշտ տպավորություն կազմելու համար, կհասկանաք, թե ինչով կարող եք նրան հետաքրքրել, արդյոք արժե հույս դնել նրա աջակցության վրա: Դուք ոչ ոքի հետ չեք անկեղծանա, իսկ ահա շրջապատողները հաճույքով կպատմեն ձեզ իրենց գաղտնիքները:

Օրվա երկրորդ կեսին հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Պատրաստ եղեք պատասխանել բարդ հարցերին. ամենայն հավանականությամբ ինչ-որ մեկը կփորձի ձեզ դրանցով շփոթեցնել, անհարմար վիճակի մեջ դնել: Կփորձի, բայց դա նրա մոտ հազիվ թե ստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ, հաջող, հետաքրքիր և արդյունավետ օր է: Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն: Արժե օգտվել դրանից անելու համար այն, ինչ շատ վաղուց էիք մտածել, բայց որը ոչ մի կերպ չէր ստացվել: Չի բացառվում՝ դրանում օգնեն նոր ծանոթները: Նրանք հաճույքով կարձագանքեն ձեր խնդրանքներին, արագ կհասկանան, թե ինչ է պետք անել:

Օրվա երկրորդ կեսը անսովոր իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնք կօգնեն նորովի նայել նրան, ինչը ձեզ սովորական էր թվում: Չի բացառվում՝ ուզենաք հետաձգել ծրագրած գործերը ավելի հետաքրքիր մի բանի վրա կենտրոնանալու համար: Հիմա պայմանները թույլ կտան այդպես վարվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք պատրանքներ չկառուցել ու իրատես լինել: Դա էլ բավարար կլինի բարդ գործից գլուխ հանելու և ավելի վաղ սկսածը հաջողությամբ ավարտելու համար: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից:

Մտերիմների հետ շփումները կարող են համբերատարություն ու ինքնատիրապետում պահանջել: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, իսկ դա կվշտացնի: Բայց տարաձայնությունների լուրջ առիթներ չեն լինի, կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: