«Նոր տարվա գոճի» ֆիլմը՝ «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Edgar Baghdasaryan Film Production» ընկերության «Նոր տարվա գոճի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է «Ֆրանկոֆոն երկրների ամենամյա կինոմրցանակաբաշխության» եզրափակիչ հնգյակում:

Մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 4-ին, որտեղ ռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը հավակնում է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգին արժանանալու համար։

Ֆիլմի պրոդյուսերն է  Կարինե Սիմոնյանը, սցենարի հեղինակը՝  Էդգար Բաղդասարյան,բեմադրող օպերատորը՝  Սուրեն Թադևոսյան, արտադրող ընկերությունը՝ «Էդգար Բաղդասարյան Ֆիլմ Պրոդակշն»։