ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Անհանգիստ, բայց հաջող օր է: Հաճախ ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, լուծել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Մեկ ուրիշ ժամանակ դա կնյարդայնացներ, բայց այսօր դուք տեղի ունեցողին փիլիսոփայորեն կնայեք, դատարկ բաների համար չեք անհանգստանա և ամեն ինչից գլուխ կհանեք: Գործերին ձեր մոտեցումը դուր կգա շրջապատողներին, ձեզ հետ համագործակցել ցանկացողների բանակ կհայտնվի:
Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Եթե նախկինում ինչ-ինչ պատճառներով տարաձայնություններ էին առաջացել, ապա այսօր դրանց մասին ոչ ոք չի հիշի: Կարող եք արագ պայմանավորվել բոլորի համար կարևոր բաների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է նոր, հատկապես՝ բարդ ու կարևոր գործերի համար: Դուք օգնականների կարիք կունենաք, որոնց գտնելը դժվար չի լինի: Դուք շատերին կկարողանաք հետաքրքրել և ոգեշնչել ձեր գաղափարներով, ձեր ծրագրերի մասին պատմել այնպես, որ յուրաքանչյուրն ուզենա մասնակցել դրանց իրագործմանը: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ընկերական կամ ռոմանտիկ բնույթ կստանան:
Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, հաճախ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Դա հեշտ չի լինի, բայց դուք գլուխ կհանեք: Ճիշտ է, օրվա վերջին հոգնածություն կզգաք: Երեկոյի համար լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մի տաքացեք և առավոտվանից ոչ ոքի հետ մի վիճեք: Օրվա այդ հատվածում սեփական զգացմունքներից գլուխ հանելը դժվար կլինի, չեք կարողանա հասկանալ, թե կոնկրետ ով է ձեզ նյարդայնացնում: Մի փոքր սպասեք, շուտով պարզ կդառնա, թե ով է մեղավոր ու ինչ է պետք անել: Ժամ առ ժամ նորանոր հնարավորություններ կբացվեն, դուք կաշխատեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել:
Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ, բայց շատ հաճելի կլինի: Դա զարմանալի զուգադիպությունների, անակնկալների և այնպիսի իրադարձությունների ժամանակ կլինի, որոնց մասին գաղտնի երազում էիք: Ճիշտ է, դրա պատճառով պիտի հրաժարվեք հին ծրագրերից: Դրանց միանգամից փոխարինելու կգան նորերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին մտքերը հավաքելը հեշտ չի լինի: Շուրջը խառնաշփոթ կիշխի, որը ձեզ կխանգարի կենտրոնանալ, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Այստեղ օգնության կհասնի սեփական փորձը, որը հաստատ ավելի պիտանի կլինի, քան շրջապատողների տված խորհուրդները:
Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու արդյունավետ կդասավորվի: Այդ հատվածում հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, ոչ վաղ անցյալի մրցակիցներին էլ համախոհների կվերածեք: Հավանական է ծանոթություն, որը ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին արժե զգույշ լինել: Միանգամից փայլուն արդյունքների հասնելու ցանկությունը կարող է ձեզ հետ չար կատակ խաղալ, ստիպել կասկածելի պատմության մեջ ներքաշվել: Լավ է համբերությամբ զինվեք և իրատես լինեք: Ամեն ինչին չեք կարողանա միանգամից հասնել, բայց երբեմն լավ է սպասեք, քան չարդարացված ռիսկի դիմեք:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Ձեզ համար բավական կլինի մարդու հետ մի քանի րոպե խոսելը, որպեսզի նրա մասին ճիշտ տպավորություն կազմեք, հասկանաք՝ արդյոք պետք է ավելի մոտիկից ծանոթանալ կամ միասին ինչ-որ բան ծրագրել: Հավանական են հաճելի սիրային անակնկալներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը կարող է անակնկալներ բերել, բայց հազիվ թե ինչ-որ իրադարձություն ստիպի ձեզ հուզվել կամ տագնապել: Դուք կպահպանեք ինքնատիրապետումը, ամեն ինչին փիլիսոփայորեն կնայեք, պահի ցանկություններին չեք տրվի: Այնտեղ, որտեղ մյուսները կկորցնեն համբերությունն ու սկսածը կես ճանապարհին կթողնեն, դուք կշարունակեք գնալ դեպի նպատակն ու կհասնեք նրան:
Հավանական են հաճելի հանդիպումներ և անսովոր ծանոթություններ: Օգտակար փորձ ձեռք բերելու, արժեքավոր տեղեկատվություն կամ գիտակ մարդկանցից խորհուրդներ ստանալու հնարավորություն կլինի: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ընտանիքի անդամներից մեկի կամ մտերիմ մարդու հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ուշադիր եղեք: Հիմա նույնիսկ առօրա գործերը դժվարությամբ կտրվեն, կարգապահություն, մանրուքների մանրամասն ուսումնասիրություն կպահանջեն: Եթե նոր բան ստանձնեք, պատրաստ եղեք, որ սկզբում ստիպված եք լինելու հաղթահարել խոչընդոտները և հետո նոր միայն հաջողության կհասնեք:
Արժե զգոն լինել գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք այսօր օգնություն կառաջարկեն, ամեն անգամ անշահախնդիր չեն լինի, նույնիսկ եթե հակառակում համոզեն ձեզ: Իսկ ահա մտերիմների հետ շփումները միայն կուրախացնեն, դրական հույզեր կպարգևեն: Կարող եք քննարկել ընտանեկան ծրագրերը, որոնք իրագործելու եղանակ կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Կենտրոնանալը դժվար կլինի, գործեր շատ կլինեն, դրանցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի, շրջապատողներն էլ սովորականից շատ կշեղեն ձեզ, կդիմեն օգնության կամ խորհուրդների խնդրանքով: Բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Օգնության կհասնի փորձը: Հենց դրա շնորհիվ դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, կհասկանաք, թե ինչին արժե հիմա ուշադրություն դարձնել, իսկ ինչը կարող է սպասել:
Չնայած երբեմն դժվարություններ կառաջանան՝ դուք կպահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերն ուրախ կլինեն շփվել ձեզ հետ, ավելի մոտիկից ծանոթանալ: Հետաքրքիր առաջարկների պակաս չի լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբը կուրախացնի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Ձեր անսովոր առաջարկները շատերի սրտով կլինեն: Ավելի ուշ պարզ կդառնա, թե ինչպես կարող եք իրագործել դրանք, իսկ մինչ այդ հետաքրքիր քննարկումներ կլինեն, որոնք ձեզ նոր գաղափարներ կտան:
Օրվա երկրորդ կեսը նույնքան անամպ չի լինի: Կարող են վերադառնալ հին խնդիրները, որոնց լուծման համար ժամանակավորապես հետաձգելու եք մյուս գործերը: Բայց դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա: Կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Վատ մի զգացեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր շատ կարևոր կլինի ժամանակը և ուժերը զուր չվատնելը: Դուք շատ բանի կկարողանաք հասնել, բայց միայն այն դեպքում, եթե կենտրոնանաք մի բանի վրա, մի առաջադրանքից մյուսը չնետվեք: Իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի, շուրջը հետաքրքիր բաներ տեղի կունենան, կուզենաք ամեն ինչին մասնակցել: Հիշեք, որ բոլոր որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք, քանի որ խորհուրդները հաճախ կշեղեն, այլ ոչ թե օգտակար կլինեն:
Հավանական են անսպասելի, բայց շատ հաճելի անձնական բնույթի իրադարձություններ, նկատելի դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք թանկ են ձեզ համար: Սիրո և ռոմանտիկայի հետ կապված հարցերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի օր է ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Գումարին, ունեցվածքին, գնումներին ու գործարքներին վերաբերող հարցերում սխալներ չեք անի: Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել նույնիսկ այն ժամանակ, երբ միայն ինֆորմացիայի բեկորներ կունենաք: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի տեսանկյունից, որը հեշտությամբ կտրվի, դուք արագ գլուխ կհանեք գործերից:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք շեղվել ընթացիկ գործերից, զբաղվել ինչ-որ հաճելի ու հետաքրքիր բանով: Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը: Դուք հաճույք կստանաք այն մարդկանց հետ շփումներից, որոնք կիսում են ձեր նախասիրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաներից չկառչել: Դուք հակված կլինեք չափից դուրս մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին, անհանգստանալ մի բանի պատճառով, ինչի մասին մեկ ուրիշ ժամանակ չէիք էլ մտածի: Ապրումներից շեղվելուն կօգնեն հետաքրքիր գործերն ու նոր առաջադրանքները: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի կամ ուսման հետ, կարող են վերաբերել նաև ձեր նախասիրությանը:
Օրվա երկրորդ կեսը հաճելի իրադարձություններ, անսպասելի առաջարկներ է խոստանում, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: