Իտալացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավելուց հետո ամուսնության առաջարկություն է արել մարզադաշտում գտնվող ընկերուհուն (տեսանյութ)

«Պալերմո»-ի հարձակվող Ջուզեպե Ֆելլան ինքնատիպ կերպով է տոնել իտալական C սերիայի շրջանակում «Պոտենցա» թիմին խփած գոլը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, գոլ խփելով մրցակցի դարպասին՝ ֆուտբոլիստը վազել է տրիբունաների մոտ և առաջարկություն արել իր ընկերուհուն, որը մարզադաշտում էր գտնվում:

Դրա համար ֆուտբոլիստն օգտվել է նախապես պատրաստված մարզաշապիկից, որում պատկերված տղան առաջարկություն է անում աղջկան: Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Մարիսան, գնահատել է մարզիկի քայլն ու դրական պատասխան տվել:

Իտալական աղբյուրի համաձայն՝ զույգն արդեն երկար տարիներ միասին է ապրում: Նրան նաև համատեղ երեխա ունեն:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Palermo F.C. Official (@palermofficial)