Հրապարակվել է «Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմի նոր թրեյլերը։ Կրկնօրինակված տեսանյութը տեղադրվել է Ռուսաստանում Sony Pictures-ի YouTube-ի ալիքում։

Առաջին թրեյլերը համացանցում տեղադրվել է օգոստոսի 24-ին: Այն ցույց էր տալիս, թե ինչ է պատահել Փիթեր Փարքերի (Թոմ Հոլանդ) հետ «Սարդ-մարդը. տնից հեռու» (2019) իրադարձություններից հետո, որի վերջնամասում պարզվել էր սուպերհերոսի ինքնությունը։ Դատելով տեսանյութից՝ նրա կյանքը փոխվել է դեպի վատը՝ դեռահասին մեղադրել են Միստերիոյի (Ջեյք Ջիլենհոլ) սպանության մեջ։

Փիթերը դիմում է կախարդ Դոկտոր Սթրենջին (Բենեդիկտ Քամբերբեթչ) օգնության համար։ Փարքերը ցանկանում է, որ գրեթե բոլորը մոռանան, թե ով է թաքնված Սարդի դիմակի տակ։ Բայց կախարդության ընթացքում ինչ-որ բան սխալ է ընթանում, և տարածություն-ժամանակային հավասարակշռությունը խախտվում է:

Նոր թրեյլերը մանրամասնում է, թե ինչի հետ է ստիպվա բախվել սուպերհերոսը։ Կադրում հայտնվում են Spider-Man-ի թշնամիները այլ տիեզերքներից։ Դրանց թվում են բժիշկ ութոտնուկը (Ալֆրեդ Մոլինա) և Կանաչ Գոբլինը (մարմնավորել է Վիլեմ Դաֆոն Սեմ Ռայմիի 2002 թվականի ֆիլմում – Խմբ.)։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Թոբի Մագուայրն ու Էնդրյու Գարֆիլդը, ովքեր նախկինում մարմնավորել են Սարդ-մարդուն, նույնպես նկարահանվել են նոր ֆիլմում։ Բայց դրանք թրեյլերում չեն ցուցադրվել։

«Սարդ մարդը․ Տունդարձի ճանապարհ չկա» ֆիլմը Ռուսաստանում թողարկվելու է դեկտեմբերի 16-ին: