Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ու ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը նշում են ամուսնության 4-րդ տարեդարձը։ Սերենան Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ պատկերված է Ալեքսիսի և իրենց դստեր` Օլիմպիայի հետ։
«Չորս տարի է անցել այն առանձնահատուկ օրվանից։ Մնացել են բազմաթիվ հաճելի հիշողություններ։ Ես այնքան ուրախ օրեր եմ անցկացրել այս ընթացքում։ Ալեքսիսի հետ ամեն օրն առանձնահատուկ է»,- հրապարակմանը կից գրել է թենիսիստուհին։
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են 2017 թվականի նոյեմբերի 17-ին։ Հարսանիքը կայացել է Ալեքսիսի դստեր ծննդյան օրվանից 11 շաբաթ անց։
Посмотреть эту публикацию в Instagram