Կինոպրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը հոսպիտալացվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը` վկայակոչելով նրա քաղաքացիական կնոջը։
«Իրեն նորմալ է զգում, հիվանդանոցում է», – ավելացրել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ նրա մոտ սրտի կաթված է։
Ռուդինշտեյնը խորհրդային և ռուս պրոդյուսեր է, դերասան և «Կինոտավր» կինոփառատոնի պրոդյուսեր։