Սթինգը բանակցում է իր ծավալուն երաժշտական կատալոգի վաճառքի շուրջ

Բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ Սթինգը բանակցում է իր ծավալուն երաժշտական կատալոգի վաճառքի շուրջ, հայտնում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 250 մլն դոլարի մասին է:

Ըստ աղբյուրի՝ գործարքը քննարկվում է արդեն մի քանի ամիս. ներկայում առաջատարը Universal Music Publishing-ն է, սակայն քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝  Սթինգի տպավորիչ երաժշտական կատալոգը կարող է ի վերջո մնալ այնտեղ, որտեղ հիմա է գտնվում՝ Sony Music Publishing-ում:

Նշենք, որ 70-ամյա Սթինգի երաժշտական կարիերան ձգվում է 50 տարի: Նա աշխարհի ամենահաջողակ արտիստներից մեկն է, վաճառել է ավելի քան 100 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում, ստացել է 17 «Գրեմմի» մրցանակ, ինչպես նաև Ivor Novello մրցանակ: