47-ամյա Պենելոպե Կրուսը դարձել է Variety ամսագրի նոր համարի հերոսուհին. դերասանուհին մասնակցել է ֆոտոշարքի և զրուցել լրագրողի հետ։ Հարցազրույցներից մեկում Կրուսը պատմել է ֆիլմերում իր աշխատանքի և անձնական կյանքի մասին։
Դերասանուհին, ով վերջերս Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ «Զուգահեռ մայրեր» ֆիլմի համար, խոստովանել է, որ իր և իր ամուսնու՝ Խավիեր Բարդեմի երեխաները՝ 10-ամյա Լեոնարդոն և 8-ամյա Լեոն, իր համար ամենակարևորն են։
Ալմոդովարի նոր ֆիլմում դերասանուհին մարմնավորում էր միայնակ մոր, ում հիվանդանոցում երեխային պատահաբար շփոթել էին մեկ այլ երեխայի հետ։
Կորոնավիրուսը, դերասանուհու խոսքերով, օգնել է իրեն այլ կերպ նայել իր կյանքին և աշխատանքին։ Այժմ նա կենտրոնացած է փոքր ֆիլմերի ստեղծման և արտադրության վրա, չնայած Կրուսը չի շտապում բաժանվել Հոլիվուդից և այժմ նկարահանում է Code 355-ը, որտեղ նրա գործընկերներն են Ջեսիկա Չեսթեյնը, Լուպիտա Նյոնգոն, Դայան Կրյուգերը և այլ աստղեր։