Հրապարակվել է «Աննա Բոլեյն» մինի-սերիալի նոր թրեյլերը

Ամերիկյան AMC հեռուստաալիքն իր YouTube-յան ալիքում հրապարակել է բրիտանական «Աննա Բոլեյն» սերիալի երկրորդ թրեյլերը՝ անգլիացի թագավոր Հենրի VIII Թյուդորի երկրորդ կնոջ ճակատագրի մասին:

Այս թրեյլերում տեսնում ենք Բոլեյնի և նրա ամուսնու կոնֆլիկտը. ամուսինն ուզում է, որ կինը որդի ծնի, որը կդառնա «հզոր տիրակալ»: Իսկ Բոլեյնը ասում է. «դու կարծում ես՝ մեր դուստրը չի» կարող կառավարել»: