Պապարացիները կրկին «բռնացրել» են Քիմին ու Փիթին. նրանք քայլել են իրար ձեռք բռնած

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները կրկին լուսանկարել են հայտնի դերասան ու կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։

Նրանք զբոսնելիս են եղել Քարդաշյանի մոր` Քրիս Ջեների տնից ոչ հեռու, որը գտնվում է Փալմ Սփրինգսում։ Այդ տանը 1 օր առաջ նրանք նշել են Փիթի 28-րդ տարեդարձը։

Նշենք, որ պապարացիները Քիմին ու Փիթին հոկտեմբերի 31-ին «բռնացրել» էին Կալիֆոռնիայի ատրակցիոնների այգում։

Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020թ․-ի փետրվարին ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։