Երգչուհի Ադելը ներկայացրել է իր չորրորդ ստուդիական ալբոմը՝ «30»-ը։ Անվանումը ակնակրում է այն տարիքը, որում երգչուհին ամուսնացել էր Սայմոն Կոնեչկայի՝ այժմ նախկին ամուսնու հետ: «30» ալբոմը նվիրված է դժվար ամուսնալուծությանը, ինչպես նաև ներառում է բաժանման, ներքին անհանգստությունների և մայրության թեմաներ։
Ալբոմը ներառում է 12 թրեք: Երեք նոր երգ՝ I Drink Wine-ը, Love Is a Game-ը և Hold On-ը Ադելը կատարել է հոկտեմբերի վերջին Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ, իսկ նախորդ օրը երգել է To Be Loved-ը՝ նվիրված հորը։
Ավելի վաղ Ադելը Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում ևս ասել էր, որ իր նոր ալբոմը նվիրված է ծանր ամուսնալուծությանը։