Աշխարհահռչակ երգիչներ Կամիլա Կաբելոն և Շոն Մենդեսը Ինստագրամի Stories բաժնում հայտնել են իրենց բաժանման մասին։ Այս մասին հաղորդում է The People-ը:
«Ողջույն բոլորին, մենք որոշել ենք վերջ տալ մեր ռոմանտիկ հարաբերություններին, բայց մեր սերը միմյանց հանդեպ որպես մարդ ավելի ուժեղ է, քան երբևէ: Մենք սկսել ենք մեր հարաբերությունները որպես լավագույն ընկերներ և կշարունակենք մնալ լավագույն ընկերներ: Մենք իսկապես գնահատում ենք ձեր աջակցությունը: Կամիլա և Շոն»,- ասվում է երիտասարդների համատեղ հայտարարության մեջ սոցիալական ցանցերում։
Կանադացի երգիչ Շոն Մենդեսը և կուբացի երգչուհի Կամիլա Կաբելոն սկսել են հանդիպել 2019 թվականի ամռանը, որից անմիչապես հետո թողարկել էին համատեղ «Señorita» սինգլը, որը առաջադրվել էր Գրեմմիի։
Բաժանման պատճառները չեն նշվում։