«Los Reyes» խումբը ներկայացրել է «Սարերի հովին» երգի նոր մշակումն ու տեսահոլովակը

«Los Reyes» խումբը երեկ հանդիսատեսի դատին հանձնեց «Սարերի հովին» հայտնի երգի իրենց տարբերակը․​ երգի տեսահոլովակը խումբը նկարահանել է մեկ ամիս առաջ։
«Los Reyes» խումբը ստեղծվել է 5 տարի առաջ։

«Ի սկզբանե նվագել ենք բացառապես իսպանական ֆլամենկո ոճի​ երաժշտություն և խմբի համահիմնադիր​ կիթառահար Տիգրան Այվազյանի հեղինակային ստեղծագործությունները»,- ասաց օպերային երգչուհի, «Լոս Ռեյես» խմբի անդամ Անի Պիվազյանը։

Պատերազմից հետո է՛լ ավելի կարևորելով մեր մշակույթի պահպանումը խումբը որոշել է հայկական երգերի ֆլամենկո ոճով մշակումների շարք անել․ դրանցից են` «Քանի վուր ջանիմ», «Նուբար֊Նուբար», «Դուն իմ մուսան ես»,  «Սարերի հովին մեռնեմ» և այլն։​

«Los Reyes»-ը շարքը համերգային կատարումով ներկայացրել է Արամ Խաչատրյան տուն թանգարանում խմբի թեմատիկ համերգի ժամանակ։ Ըստ խմբի՝ դրա կարևորագույն նպատակն է եղել հայկական երաժշտության նորովի և թարմ մատուցման պոտենցիալ հնարավորության ցուցադրումը։