Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է Սալմա Հայեքի անվանական աստղը (լուսանկարներ)

Դերասանուհի Սալմա Հայեքն իր կարիերայում ունի նոր ձեռքբերում. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա անվանական աստղը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 55-ամյա Հայեքին միջոցառմանն ուղեկցել է ամուսինը՝ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն, և նրանց 14-ամյա դուստրը՝ Վալենտինա Պալոման:

Հատուկ այս առիթի համար Հայեքը կրել է խորը լանջաբացվածքով սև զգեստ ու բարձրակրունկներ: