Հարավկորեական BTS փոփ խումբը ճանաչվել է տարվա արտիստ` 2021 American Music Awards-ում. հայտնում է Yonhap News-ը:
Գործակալությունը նշում է, որ BTS -ն առաջին ասիացի երաժիշտներն են, ովքեր մրցանակ են ստացել այս անվանակարգում: «Տարվա արտիստ» անվանակարգում նրանք պայքարել են Արիանա Գրանդեի, Դրեյքի, Օլիվիա Ռոդրիգոյի, Թեյլոր Սվիֆթի և The Weekend-ի հետ:
Ավելի վաղ հարավկորեական բոյ-բենդը տարվա արտիստ էր ճանաչել Time ամսագիրը:
Պարբերականը նշում է, որ BTS-ն այս տարի աշխարհի ամենահաջող խումբն էր: Խումը թողարկել է նոր ստեղծագործություններ, հայտնվել Billboard չարթերի առաջին հորիզոնականներում: Բացի այդ, այս տարի խումբը առաջադրվել է Գրեմմիի՝ Dynamite հիթի համար, որն իրենց առաջին երգն էր անգլերենով: